Անփոփում

26․10․2023 մենք գնացինք սկզբում Էրեբունի պատմահնագիտական թանգարանը հետո բարձրացանք էրեբունու ամրոցը  որը կառուցվել էր Արգիշտի թագավորի կողմից։ Թանգարանում կան տանգարժեք թագավորական իրեր, գործիքներ, զարդեր , սեպագրեր և էրեբունի քաղաքից այլ մնացած ցուցանմուշներ։

Հետո, նախքան Կարմիր բլուր գնալը, ես և իմ Ընկերները սկսեցինք նկարվել :

Իսկ հետո մենք գնացինք Կարմիր բլուր: Ճանապարհի ընթացքը շատ հավես էր` զվարճալի և արկածային: Հասնելուն պես մենք ականատես եղանք կարմիր բլուրի պարիսպի վերանորոգմանը:

Այնտեղ մեզ շրջայց կատարեցին և պատմեցին իր մասին փաստեր: Կարմիր բլուրը, նույն ինքը Թեյշեբաինի կառուցվել է մ.թ.ա. 7րդ դարում, որը գտնվում է Հրազդան գետի ձախ ափին: Անվանումն ստացել է քաղաքի կործանման ժամանակ առաջացած հրդեհի հետևանքով պատերի այրված աղյուսից գոյացած և միջնաբերդը ծածկած հողի հաստ շերտի պատճառով։

Ճանապարհորդությունը հետաքրքիր էր, հուսով եմ մյուս ճանապարհորդությունն է հետաքրքիր կանցնի։😊

Оставьте комментарий